Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221948 դեպք, որոնցից 211057 -ն` առողջացած, 4392 -ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5586 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 1060108 թեստավորում:
Երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Ունենք 222 առողջացած և 6 մահվան դեպք: Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ՊՈԱԿ-ի տվյալներից:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1074 է: