Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից մեր երկրն ունենալ չէր կարող։
Այս մասին СоловьевLive-ի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ցուցակի առաջին համար Արթուր Վանեցյանը։
«Հայաստանը պետք է ճիշտ, անկեղծ հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին։ Հայաստանի նոր իշխանությունները, որոնք կձեւավորվեն հունիսի 20 – ին կայանալիք ընտրություններից հետո, պետք է ավելի սերտ փոխգործակցություն հաստատեն Ռուսաստանի հետ, նախաձեռնեն ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներ», – ասել է Վանեցյանը։
Վլադիմիր Սոլովյովի անսպասելի հարցը՝ ո՞ւմն է Ղրիմը, Վանեցյանին անակնկալի չի բերել։ «Ռուսական», – պատասխանել է նա ՝ հիշեցնելով, որ Ղրիմի բնակչության 95 տոկոսը հանրաքվեի արդյունքներով կողմ է արտահայտվել թերակղզին Ռուսաստանին միացնելուն:
Ընդ որում, Արթուր Վանեցյանը զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հետ, որը նույնպես երկու տասնամյակ առաջ հանրաքվեի միջոցով ինքնորոշվել է, սակայն աշխարհում ոչ ոք չի սատարել Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտմանը: