Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է 15 հայ գերիների փոխանակման մասին: Այս մասին հաղորդում են Ադրբեջանի ԶԼՄ-ները:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թ. հունիսի 12-ին, Աղդամի շրջանում 97,000 հակատանկային և հակահրթիռային ականների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու դիմաց, 15 ձերբակալված հայեր տեղափոխվել են Հայաստան ադրբեջանա-վրացական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությունը», – հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Նշենք, որ այս մասին հայտարարել էր Գեղարքունիքի մարզում՝ Կարմիր գյուղում, հայտարարել էր նաև վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Ես հույս ունեմ, որ արդեն Գավառում՝ մեր հավաքի ժամանակ, կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ մեր 15 եղբայրները մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրը հետևյալն է՝ իրենց ընդունենք, իրենց հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք նաև մյուսների վերադարձի հարցերով: Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չի կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք»,- ասել էր Փաշինյանը:
Փաշինյանը քիչ առաջ նաև վերադարձող ռազմագերիների լուսանկարն է հրապարակել: