Գլխի մաշկի և մազերի ճիշտ խնամքը կարգավորում է նյութափոխանակության գործընթացներն ու արյան շրջանառությունը, արագացնում մազերի աճը և լավացնում դրանց արտաքին տեսքն ու կառուցվածքը:
1. Գլուխը ոչ ավելի հաճախ քան երեք օրը մեկ լվանալու մասին կարծքին արդեն հնացել է
Գլուխը լվանալու պարբերականությունը կախված է մազերի տեսակից: Ժամանակակից փափուկ շամպունները հնարավորություն են տալիս կրկնելու այս գործընթացն ամեն օր:
Լվանալու հաճախականության վրա ազդում է նաև եղանակը: Օրինակ, ձմռանը գլխաշորերն ու գլխարկները թույլ չեն տալիս գլխին շնչել` դրանով իսկ վնասելով գլխամաշկը և այն դարձնելով ավելի յուղոտ:
2. Գլուխը լվացե´ք տաք ջրով
Շատ կարևոր է գլուխը լվանալ տաք ջրով, բայց ոչ երբեք շատ տաք: Բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է մաշկային յուղի արտադրության գործընթացը: Եթե հնարավորություն կա, կարող եք լվանալ մազերի ծայրերը պաղ ջրով, որպեսզի մազերի փայլն ապահովված լինի: Ճի´շտ ընտրեք շամպունը և մազերի խնամքի մյուս միջոցները և խուսափե´ք քիմիական նյութերից:
3.Փորձե´ք հնարավորինս քիչ դիմել վարսահարդարիչի և տաք գանգրացնող սարքերի օգնությանը
Չնայած շատ ոճաբաններ կարծում են, որ վարսահարդարիչի ճիշտ գործածումը չի վնասում մազերը, սակայն ամենօրյա կիրառման դեպքում անխուսափելի է մազերի կառուցվածքային խախտումը: Ավելի օպտիմալ է վարսահարդարիչը և տաք գանգրացնող սարքերն օգտագործել շաբաթվա ընթացքում առավելագույնը երկու անգամ:
4. Օգտագործե´ք շամպուն-սկրաբներ
7-10 օրը մեկ անգամ օգտագործե´ք շամպուն-սկրաբ, որը մաշկը կմաքրի փոշու և կեղտի մնացորդներից, կազատի շերտավորված մասերից: Այն օգտագործելուց հետո բավական երկար ժամանակ Դուք կզգաք հաճելի թարմություն:
5.Չոր շամպուն օգտագործե´ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Չոր շամպունն, ընդհակառակը, անհրաժեշտ է օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, քանի որ այն չորացնում է մաշկը և հանգեցնում թեփի առաջացման:
6. Մազերը սանրե´ք օրական 2-3 անգամ
Առանձին ուշադրություն պետք է դարձնել մազերը սանրելու գործընթացին: Փորձե´ք կրկնել այն օրական նվազագույնը 2-3 անգամ` զգուշորեն մերսելով գլխամաշկը: Ընտրե´ք փափուկ սանր: Երկար մազերը պետք է սանրել ծայրերից դեպի արմատներ, իսկ կարճ մազերը` ընդհակառակը, արմատներից դեպի ծայրեր ուղղությամբ: Ոչ մի դեպքում մի´ սանրեք խոնավ մազերը, քանի որ դրանք բավակա փխրուն են: Սպասե´ք, որ խոնավության մեծ մասը գոլորշանա:
7. Սանրը պետք է լվանալ ամեն օր
Անպայման լվացե´ք սանրն ամեն օր` օգտագործելով օճառ և շամպուն, քանի որ դրա վրա ձևավորվում են միկրոբներ, որոնք սանրի միջոցով անցնում են գլխի մաշկին:
Խորհուրդ թոփ-աճաբան Անիից.
Եթե Դուք ցանկանում եք ունենալ ամուր և փայլուն մազեր, ապա հրաժարվե´ք ամուր մազակալներից: Նման մազակալը ձգում է մազերը` դրանք դարձնելով փխրուն և կոտրվող: Առաջին հերթին պետք է զգուշանան նրանք, ում մազերը ներկված են, քանի որ դրանք արդեն բավական փխրուն են:
Օգտագործե´ք փափուկ մազակալներ:
Գլխավոր խորհուրդը. սիրե´ք Ձեր մազերը, խնամե´ք տնային պայմաններում և կանոնավոր այցելե´ք Ձեր ոճաբանին:
Հեղինակ` Կարինե Չիբուխչյան, Armenia Today-ի կողմից հրավիրված խմբագիր, haze beauty-ի հիմնադիր: