Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:
Այս մասին Armenia Today—ի հետ զրույցում նշել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ ուսումանսիրության ավարտից հետո ձայնագրությունը կից նյութերով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
Հիշեցնենք, որ համացանցում հրապարակված ձայնագրության մեջ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: