Գյուղերում մեր կառավարության աշխատանքը գնահատում են։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ այդպես բացատրելով ընտրություններում գյուղերում ստացած մեծ թվով ձայները։
Armenia Today-ի թղթակիցը նախարարի պաշտոնակատարին հարց ուղղեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին։ Միևնույն ժամանակ նշեցինք, որ թեպետ այս արգելքին, ջերմոցատերերի վրա ազդեցություն են ունեցել Վրաստանից և Իրանից ներմուծված թուրքական ծագման լոլիկն ու այլ ապրանքները։
«Մենք չենք կարող բոլոր կողմերից փակել մեր երկիրն ու ասել՝ չենք առնում թուրքական, իրանական, ռուսական ապրանքներ»։
Միևնույն ժամանակ Քերոբյանը նշել է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի տնտեսական էֆեկտը շատ դրական է։
Մանրամասները՝ տեսանյութում․