Իրանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին հայտարարել է, որ երկիրը դադարեցրել է ԷլեկտրաԷներգիայի արտահանումը հարևան երկրներ ներքին պահանջարկի աճի պատճառով, հաղորդում է iran.ru-ն։
Ըստ Ռաջաբի Մաշհադիի՝ մյուս կողմից, էլեկտրաէներգիայի ներկրումն ավելացել է մինչև 650 ՄՎտ, և ներկայումս երկիրը էլեկտրաէներգիա է ներմուծում Թուրքմենստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Երկրի էլեկտրակայանները ներկայումս կարող են արտադրել միայն 54 000 ՄՎտ էլեկտրաէներգիա, ինչը գրեթե 12 000 ՄՎտ-ով պակաս է էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկից: