Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների, այսպես կոչված, քրեական գործի քննությունը:
Ինչպես հաղորդում է «Тренд» գործակալությունը, նիստը հետաձգվել է փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին:
Հիշեցնենք, որ Բաքվում ընթանում է հայ ռազմագերիների` Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանի, Հրայր Սերժի Թադևոսյանի, Վաղարշակ Մերուժանի Մալոյանի, Սասուն Սեյրանի Եղիազարյանի, Արսեն Արայիկի Վարդանյանի, Վազգեն Էդիկի Բահրիկյանի, Արմեն Վազգենի Դիլանյանի, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանի, Մելս Կարապետի Անբարդանյանի, Անդրանիկ Վազգենի Միքայելյանի և Ֆելիքս Արշակի Գրիգորյանի քրեական գործի քննությունը: Ըստ շինծու քրեական գործի՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ, իբր, իրականացրել են դիվերսիաներ և ահաբեկչություններ վերջին հանդիպումից հետո։