Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը դեմ է թատրոնների միավորմանը։
ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում դերասանուհին նշեց, որ այս որոշմամբ Պետական կամերային երաժշտական թատրոնը պարզապես վերանալու է։
«Մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, անունը, մեկ թատերական միավոր վերանալու է դաշտից, մնալու է Պարոնյանի թատրոնը և մի քանի դերասաններ, որոնք կխաղան կամ չեն խաղա»,- ընդգծեց նա։
Անահիտ Կիրակոսյանի կարծիքով՝ թատրոնները միավորելով՝ փորձ է արվում կրճատումներ իրականացնել։
«Վստահ եմ՝ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ դերասաններ կկրճատվեն՝ կախված իրենց խաղից: Կարծում եմ՝ ատեստացիա կանեն, հետո դերասաններին կասեն՝ դու լավ չես ժպտում, հոնքդ լավ չես շարժում, քո խաղը բավարար չէ այս թատրոնի ոճին և կրճատումներ կանեն»,- նկատեց դերասանուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։