Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված էսկալացիան խոր մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութթենբերգը։
«Կոչ ենք անում մարդկային կյանքերը պաշտպանելու համար անել հնարավոր ամեն բան»,- գրել է Լյութենբերգը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Այն ինտեսնիվ բնույթ է ստացել հատկապես երեկ։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։