Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 54-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր:
Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Նախորդ օրական մահացության առավելագույն մակարդակը գրանցվել էր 2020 թվականի դեկտեմբերի 18 -ին․ մահացել էր 53 մարդ: Համաճարակի ընթացքում հանրապետությունում մահացել է 6,182 մարդ: