Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը աշխատող բրիտանացին ձերբակալվել է ռուսական հատուկ ծառայություններին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Համենայնդեպս, բրիտանական դեսպանատան աշխատակիցը փոխանցել է իր մասնագիտական գործունեության ընթացքում ստացած փաստաթղթերը ռուսական հետախուզական ծառայության ներկայացուցչին։ Մեղադրյալը տեղեկատվության փոխանցման դիմաց նաև կանխիկ գումար է ստացել»,- ասված է Գերմանիայի Դաշնային դատախազության հայտարարության մեջ։
Նշվում է, որ գումարի չափը դեռ հայտնի չէ։