Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորի Խաչատուրովն ազատվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: