Վաշինգտոնը կարգելափակի «Թալիբան» արմատական իսլամական կազմակերպության հասանելիությունը Աֆղանստանի կառավարության հաշիվներին, որոնք կառավարում են Դաշնային պահուստային համակարգը և ԱՄՆ այլ ֆինանսական հաստատություններ:
Կենտրոնական բանկի ցանկացած ակտիվ, որը պատկանում է Աֆղանստանի կառավարությանը ԱՄՆ-ում, չի տրամադրվի թալիբներին: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Աֆղանստանի Կենտրոնական բանկի ղեկավար Աջմալ Ահմադին լրագրողներին ասել է, որ երկրի արժութային պահուստները կազմում են մոտ 9 մլրդ եվրո, և գրեթե բոլորը գտնվում են արտասահմանում:
Բացի այդ՝ ԱՄՆ կառավարությունն աշխատում է փակել «Թալիբանի» մուտքը գրեթե 500 միլիոն դոլարի պահուստներին: