Մեր անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհը և մինչ այս պահը տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է Հայաստանի մնացած մարզերից, թե՝ ոչ։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այդ միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՝ ոչ։ Կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնար այս հարցին և ասեր, թե ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,- հարց բարձրացրեց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։