«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և տուժել: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Առաջին գրոհը կատարել է մահապարտ ահաբեկիչը, որին հաջողվել է անցնել «Թալիբանի» կողմից ներկայացված հսկիչ-անցագրային կետերը: ԻՊ-ում երկրորդ պայթյունի մասին հստակեցումներ չեն եղել։
Քաբուլում պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, հաղորդում է The Wall Street Journal-ը: Նրանցից 90-ը Աֆղանստանի բնակիչներ են, ևս 13-ը՝ ամերիկացի զինվորականներ։ Վիրավորվել են շուրջ 150 աֆղանցի և ամերիկացի 15 զինծառայող: Առնվազն 28 մարդ թալիբներ են եղել։ Ամերիկյան բանակի նման մեկանգամյա կորուստները ամենախոշորն են դարձել 2011 թվականից ի վեր, երբ Աֆղանստանում զոհվել էր Միացյալ Նահանգների 31 զինվորական։
Ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
«Մենք չենք մոռանա. Մենք կհետևենք ձեզ և կստիպենք վճարել։ Ես բոլոր ուժերով պաշտպանելու եմ մեր ժողովրդի շահերը»,- ասել է նա։