Համացանցում է հայտնվել Քանյե Ուեսթի չատբոտը։ Նա ասում է, որ չի սիրում հրեաներին, իսկ Իլոն Մասկը և Դրեյքն իր եղբայրներն են։
Ծրագրավորող Wesam-ը երկար էր սպասում Քանյե Ուեսթի Donda ալբոմի թողարկմանը։ Այդ պատճառով էլ ռեփերի հետ նամակագրություն նմանակող չատբոտ է ստեղծել։
Նամակագրությունը սկսվում է «This ye» բառից, օգտվողը կարող է ցանկացած հարց տալ Քանյեին, և արհեստական բանականությամբ ռեփերը կպատասխանի նրան:
«Ես հոգնել եմ բոլոր խոսակցություններից և Donda-ի թողարկման մասին տեղեկատվության բացակայությունից, ուստի, ստեղծել եմ արհեստական բանականություն, որը մտածում է և խոսում է ինչպես Քանյեն, որպեսզի ես կարողանամ տեղեկատվություն ստանալ նրանից, ով ամենամոտն է նրան»,- գրել է ծրագրավորողը: