Աֆղանստանի միակ նահանգի պաշտպանները, որոնք չեն վերահսկվում թալիբների կողմից, հերքել են զինյալների պնդումները՝ Փանջշերի հովիտ մտնելու մասին: Հակաթալիբական ուժերին մոտ կանգնած աղբյուրը “Интерфакс” գործակալությանը հայտնել է, որ Փանջշերում ոչ մի ռազմական բախում չի եղել, գրոհայիններից ոչ մեկը հովիտ չի մտել:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «Փանջերը լավ է ամրապնդված և անառիկ։ Եթե ագրեսորները փորձեն այնտեղ թափանցել, դա կլինի նրանց վերջի սկիզբը», — հայտարարել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով թալիբներին, հայտնել էին, որ շարժման գրոհայինները Փանջշեր են մտել մի քանի ուղղություններից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին թալիբների դիմադրության ջոկատների առաջնորդ Ահմադ Մասուդն իր նամակում, որը հրապարակվել է օգոստոսի 16-ին La Règle du jeu ամսագրում, հայտարարել է թալիբների դեմ դիմադրություն կազմակերպելու մասին, որի կենտրոնը կդառնա Փանջշերը: