Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ըստ Դոնթի բանաձևի՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրել Արթուր Ղազինյանին:
Թեկնածուին ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գեղամ Մանուկյանին հարցրեց, եթե նա իր տեղը լիներ, Արթուր Ղազինյանին ընտրե՞ր։ Վիլեն Գաբրիելյանը նկատեց, որ Արթուր Ղազինյանն իշխանության հասցեին բազմաթիվ անհիմն վիրավորանքներ է հասցրել։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ քննադատության թիրախում բոլորը չեն եղել, այլ եղել է կոնկրետ անձ, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Իսկ հնչեցրած հարցին պատասխանեց․ «Սկզբունքի հարց է, Ձեր տեղը լինեի, Արթուր Ղազինյանին չէի ընտրի»։
Մանրամասները՝ տեսանյութում։