Օգոստոսի 23-ին Nike-ը Օրեգոնի գրասենյակի իր բոլոր աշխատակիցներին ուղարկել է մեկշաբաթյա վճարովի արձակուրդ՝ օգնելու հոգնածության դեմ պայքարին: Այս մասին LinkedIn-ում հայտարարել է վերլուծության ղեկավար Մեթ Մարացոն:
Ընկերությունն այս որոշումը կայացրել է համաճարակի պատճառով, քանի որ շատ աշխատակիցներ հոգնածություն են զգում:
Մարացոն նշել է, որ այս արձակուրդը ուղղակի «շաբաթ» չէ, այլ «խոստովանություն, որ դուք կարող եք առաջնահերթություն տալ հոգեկան առողջությանը»: Նա նաև ավելացրել է, որ «բիզնեսը լավ բան է, բայց առողջությունն է ճիշտ»։
Ծանոթությունների հավելված Bumble ընկերությունը նույնպես հունիսին փակել էր իր բոլոր գրասենյակները մեկ շաբաթով: Այնուհետև 700 աշխատակիցներին ասվեց, որ «թուլանան և կենտրոնան իրենց վրա»: Ապրիլին LinkedIn-ի աշխատակիցներին տրվեց նաև մեկ շաբաթ արձակուրդ։