Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հաղորդվում է ՆԱՏՕ-ի Իսպանիայի առաքելության Twitter-ի էջում:
Իսպանացի դիվանագետը կստանձնի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալի պաշտոնը: Կոլոմինան հաջորդեց Ջեյմս Ապատուրային, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից: Ապատուրայը պահպանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը: