Երևանի թիվ 122 դպրոցում տնօրենի մասնակցությամբ աղմկոտ ձայնագրության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ Մալախյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ պաշտոնոտար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալը։
Դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու համար 1500 դոլար կաշառք էր պահանջել և ստացել։