Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից երեքն էլ մրցակցային են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ կարևոր է դատավորի զսպվածությունը։ Ըստ նրա՝ դատավորը պետք է քաղաքական զսպվածություն ունենա։
«Դատավորը կոչված է լսելու ու խոսում է միայն իր կողմից կայացված դատական ակտերով, ակտերն են դատավորի ասածը , ու սա է միակ ճիշտ ձևաչափը, որով դատավորը պետք է խոսի հանրության հետ»,- մատնանշեց Վարդանյանը։
Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ՝ այն դատավորը, որն օրենքով ու սեփական համոզմունքով չի առաջնորդվում, դատավոր չէ, այլ պատուհաս և հանցագործ։
Մանրամասները՝ տեսանյութում։