Մենք ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չենք համարում, համապարփակ կարգավորման կարիք կա։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Սա շատ կարևոր միջոց է լարվածությունը լուծելու համար, հատկապես սահմանամերձ շրջաններում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, այն մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Սա Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»,- ասաց ԱՄՆ դեսպանը:
Դեսպանը նաև մեկնաբանեց Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության անօրինական գործողությունները:
«Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, վկայում է այն մասին, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք նոյեմբերի հրադադարի համաձայնագրից հետո»,- ասաց ամերիկացի դիվանագետը: