Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին հավանություն տալու հարցը դադարեցվել է՝ մինչև արտադրող գործարանի նոր տեսչական ստուգման անցկացումը: Ինչպես լրագրողներին հայտնել է Առողջապահության համաամերիկյան կազմակերպության ղեկավարի տեղակալ դոկտոր Ժարբաս Բարբոսան, գործընթացը կասեցված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները։
«Պատվաստանյութեր արտադրողները պետք է հաստատեն, որ պատվաստանյութերն արտադրելու վայրերը համապատասխանում են արտադրության պրակտիկայի չափորոշիչներին։ Ինչ վերաբերում է արտակարգ օգտագործման համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացին, ապա այդ գործընթացը դադարեցվել է, քանի որ ֆաբրիկաներից մեկի ստուգման ժամանակ արտադրության պատշաճ պրակտիկայի չափորոշիչների առնչությամբ անհամապատասխանություններ են արձանագրվել»,- ասել է պարոն Բարբոսան։