Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովում հաստատվել է Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, հաղորդում է IRNA գործակալությունը:
ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը Շանհայում ստորագրվել է 2001 թվականի հունիսին վեց պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը և Պակիստանը: Միավորման աշխատանքներին մասնակցում են նաև չորս դիտորդ երկրներ (Աֆղանստան, Բելառուս, Իրան և Մոնղոլիա) և վեց գործընկերներ (Ադրբեջան, Հայաստան, Կամբոջա, Նեպալ, Թուրքիա և Շրի Լանկա):