Ատլանտյան օվկիանոսի իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել: Հրաբխի մոտ ապրող բնակիչներին սկսել են տարհանել: Այս մասին հայտնում է Efe գործակալությունը:
Մինչև կղզում ժայթքումը, որտեղ ապրում է մոտ 85 հազար մարդ, ութ օր շարունակ նկատվել է սեյսմիկ ակտիվության աճ:
Նշվում է, որ լավան արդեն վնասել է մի քանի տուն: Մարզային ճանապարհները փակ են:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Իշխանությունները սկսել են տարհանել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող բնակիչներին: