Մեկ ժամ անց կմեկնարկի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մոմավառությունն ու երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Քայլերթը նվիրված է Անկախության 30-ամյա հոբելյանին, որն ի դեպ, պետական մակարդակով կնշվի գունագեղ համերգով, որին ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ազատության հրապարակում արդեն ոստիկանական ուժեր են կենտրոնանում։