Երկուշաբթի Facebook-ի խոշոր խափանման պատճառով տվյալների արտահոսք չի գրանցվել: Այս մասին ասված է Facebook-ի հայտարարության մեջ, փոխանցում է TACC-ը:
«Մենք չունենք որևէ ապացույց, որ օգտվողի տվյալները վնասվել են այս խափանման արդյունքում»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ծառայությունների խափանումը տեղի է ունեցել տվյալների կենտրոնների միջև անհաջող փոփոխությունների պատճառով:
«Այժմ մեր ծառայությունները կրկին հասանելի են, և մենք ակտիվորեն աշխատում ենք աշխատանքը լիովին վերականգնելու ուղղությամբ»,- նշվում է Facebook-ում: Ընկերությունը խոստովանել է, որ խափանումն ազդել է Facebook-ի ներքին աշխատանքի վրա, և դա իր հերթին դժվարացրել է պատճառն արագ բացահայտելու և շտկելու հնարավորությունը: Ըստ հայտարարության՝ ընկերության մասնագետները չեն գտել որևէ ապացույց այն մասին, որ խափանման հետևանքով խախտված լինի օգտատերերի տվյալների անվտանգությունը: