Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը; Հաղորդվում է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 15-րդ նիստին:
Հանդիպմանը ներկա կլինեն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները: