Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայտարարություններին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում:
ИРНА-ի փոխանցմամբ՝ Շամխանին «Թվիթերի» էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»,- շեշտել է քարտուղարը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: