Մեկ օրում Ռուսաստանում Covid-19-ից 1002 մարդ է մահացել։ Երկրում առաջին անգամ 24 ժամում ավելի քան 33 հազար հիվանդացության դեպք է հայտնաբերվել: Այս մասին ասված է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ամփոփագրում, փոխանցում է TJ.ru-ն։
Ընդհանուր առմամբ, պանդեմիայի ընթացքում ՌԴ-ի 85 շրջաններում 7,9 մլն հիվանդացության դեպք է հայտնաբերվել: Հիվանդացության աճի ֆոնին առանձին քաղաքներում և շրջաններում նորից սկսել են սահմանափակումներ մտցնել։