Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ծովային զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Մենք լավ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, ներառյալ ապագայում համատեղ ծովային վարժանքների անցկացումը ինչպես Պակիստանի, այնպես էլ Իրանի տարածքային ջրերում», – նրա խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը:
Գլխավոր շտաբի ղեկավարը նաև հայտնել է, որ Պակիստանի նավատորմը ներկա կլինի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք պլանավորված են 2021 – ի վերջին՝ 2022-ի սկզբին:
Գործակալությունը նշում է, որ հոկտեմբերի կեսերին Բաղերին քառօրյա այց է կատարել Պակիստան, որի ընթացքում բանակցություններ է վարել մի շարք պակիստանցի քաղաքական գործիչների և զինվորականների հետ: