Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը հանդիպել են Ռուսաստանում՝ ընդգծելու երկկողմ ռազմապաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Ըստ iran.ru-ի՝ կողմերը երկու երկրների հարաբերությունների մակարդակը, հատկապես ռազմական ոլորտում, գնահատել են բարենպաստ և ընդգծել Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև երկկողմ ռազմական հարաբերությունների և պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Շոյգուն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև արագ զարգացող պաշտպանական և ռազմական համագործակցության համար և ասաց.
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի հետ բազմակողմանի և դինամիկ ռազմական համագործակցությանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև գոհունակություն հայտնեց Սիրիայում անվտանգության վերականգնման կապակցությամբ և ասաց, որ «Իրանը տարածաշրջանում ակտիվ խաղացող է, հատկապես սիրիական հարցում, և որ Մոսկվան շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Իրանի պաշտոնական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրապնդի համագործակցությունն անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Սերգեյ Շոյգուն: