Ադրբեջանը Հարավային Կովկասում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խոշորագույն տարանցիկ երկիրն է, գրում է «Антитопор» տեղեկատվական-վերլուծական պորտալը: Ավելի վաղ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել էր դեպի «Եվրոպա միջազգային թրաֆիկ կազմակերպելու» մեջ: Այս հայտարարությունը նիստի ընթացքում հերքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերքեցին նաև Իրանի պաշտոնական ներկայացուցիչները։ Ինչպես նշում է պորտալը, ի դժբախտություն Ալիևի՝ կան աղբյուրներ, որոնք հենվում են իրական թվերի վրա։
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում առգրավված թմրանյութերի քանակը գրեթե կրկնապատկվել է 2020 թվականի առաջին կեսին՝ 2019 թվականի համեմատությամբ, հաղորդում է պորտալը: