ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանն անձնական պատճառով պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ Մհեր Սեդրակյանին, ըստ ցուցակի, հաջորդում են թեկնածուներ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ պարզ չէ՝ որ թեկնածուն կվերցնի պատգամավորական մանդատը։
Հավելենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Առուշ Առուշանյանը վերընտրվել է Գորիսի համայնքապետի պաշտոնում։