Ամերիկայի Միացյալ Նահանգներում համալսարանի դասախոս Գորդոն Կլայնին հեռացրել են աշխատանքից այն բանի համար, որ նա հրաժարվել է հեշտացված տարբերակով քննություն անցկացնել սևամորթ ուսանողների համար և ասել է, որ բոլորը պետք է հավասար պայմաններով հանձնեն քննությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Չնայած ռասսայական խտրականությունները վաղուց անցյալում են, սակայն այսօր էլ ռասիստական դրսևորումների թեման ԱՄՆ-ում շարունակում է մնալ ակտուալ: Բայց այս անգամ հալածանքներից բողոքում են սպիտակամորթները:
Աշխատանքից հեռացված դասախոսը հայտնել է, որ տառապել է թե՛ էմոցիոնոլ առումով, թե՛ ֆիզիկական՝ հավելելով, որ բուժում է անցել միաժամանակ թերապևտի, գաստրոէնտերոլոգի և հոգեբույժի մոտ:
Դասախոսը հիշեցրել է պետական կրթական համակարգում ռասայական խտրականության դեմ սահմանադրական արգելքի մասին: Նա հռետորական հարց է տվել, թե ինչ պետք է անի ինքը, եթե, օրինակ, ուսանողը մետիս է, կամ երբ կիսով չափ սևամորթ է, կիսով չափ՝ ասիացի: Կլայնը տարակուսանք է հայտնել՝ ուսանողներին այդ դեպքերում ամբողջությա՞մբ պետք է զիջի, թե՞ մասամբ:
Երեկոյան Պորտլենդում հավաքվել է 20 հազար ստորագրություն դասախոսին աշխատանքից հեռացնելու պահանջով: Նրան հեռացրել են, հետո վերականգնել են, սակայն այդ պատմությունը վնասել է նրա հեղինակությանը: Իրավաբանական ընկերությունները, որոնց ինքը նախկինում խորհրդատվություններ է տվել, հրաժարվել են իր հետ համագործակցել, ինչի հետևանքով դասախոսը նյութապես տուժել է: