ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել է գրառում՝ պարզաբանելով, թե ինչու է տվել հրթիռային հարվածի հրամանը, որի հետևանքով զոհվել Է ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։
Թրամփի գրառման համաձայն՝ գեներալ Սոլեյմանին մասնակից է Իրանում մեծ թվով ցուցարարների մահվանը։ Բացի այդ, նա երկար ժամանակ «սպանել կամ վիրավորել է հազարավոր ամերիկացիների» և «ծրագրել է սպանել ավելի շատ», «երկրում նրանից վախենում էին և ատում»։
Սպիտակ տան առաջնորդի խոսքով՝ բարձրաստիճան զինվորականին պետք էր «ոչնչացնել դեռ տարիներ առաջ»։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հրամանատարի սպանության համար Իրանի ցանկացած պատասխանի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը կանի ամեն բան՝ ամերիկացիներին Թեհրանի ցանկացած հնարավոր արձագանքից պաշտպանելու համար։