Վաշինգթոնը մոտ 4 հազար ամերիկացի զինվորականների է նախապատրաստել ուղարկելու Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը։
Պենտագոնի աղբյուրների տվյալներով՝ ամերիկացի զինծառայողներն արդեն համապատասխան հրամաններ են ստացել։ Դրանք կարող են ուղարկվել Քուվեյթ առաջիկա մի քանի օրերի ընթացքում։
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեռուստաալիքին տված հարցազրույցում միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե կարող է արդյոք հաստատել այդ տեղեկությունը: Նա միայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ապահովել «բավարար ռեսուրսներ» Իրանին հակազդելու համար:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ ժամանակներս Բաղդադում դեսպանատան վրա հարձակման պատճառով շուրջ 750 զինծառայող կուղարկի տարածաշրջան: