Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները։ Այս մասին հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, մի քանի ամիս անց ՔՊ-ն առաջադրելու է ՄԻՊ-ի իրենց թեկնածուներին և արդեն իսկ անուններ են շրջանառվում։
«Նա քաղաքականացրել է ՄԻՊ-ի հաստատությունը։ Նրա հայտարարությունից հետո գրեթե բոլոր միջազգային հաստատությունները կապվել են մեզ հետ՝ իրենց աջակցությունը հայտնելու։ Ես իմ աշխատանքը լիարժեք կատրում եմ»,- նշեց նա։
Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, թե փետրվարին, երբ իր աշխատանքային ժամկետն ավարտվում է,այնուամենայնիվ առաջադրվելո՞ւ է, Արման Թաթոյանը հստակ պատասխան չտվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։