Հայաստանում համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք, մահացել է 30 քաղաքացի։
Ավանեսյանը ցավով արձանագրեց, որ գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել։
Նախարարի խոսքով՝ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։
«Դելտա շտամը դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով, մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով»,- նշեց նա։
Ավանեսյանը հայտեց, որ ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսն ունի թոքաբորբ։
Մանրամասները՝ տեսանյութում։