ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կողմերը շարունակել են քննարկել Բելառուսի և Եվրամիության երկրների հետ սահմաններում տիրող իրավիճակը:
Ինչպես նշում են մամուլի ծառայությունում, Պուտինը «կողմ է արտահայտվել տվյալ խնդրի լուծման նպատակով ԵՄ-ի և Բելառուսի միջև շփումների վերականգնմանը»:
Նախօրյակին Պուտինը և Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, Բելառուսի արտաքին սահմանների իրադրությունը: Ինչպես նախօրեին հայտնել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, Մերկելը Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցում Պուտինին խնդրել էր ազդել Մինսկի վրա՝ կապված բելառուսական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի հետ: