ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ սպասվելիք բանակցություններում կքննարկի Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«Անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման խնդրում ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցության հարցերին, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությանը:
Բացի այդ, կողմերը մտադիր են քննարկել եվրոպական անվտանգության ոլորտում առկա իրավիճակը։