Թեհրանը դատապարտում է նախօրեին Միացյալ Նահանգների կողմից իրանական կողմի նկատմամբ նոր պատժամիջոցները։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Իրանը ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցային միջոցները դիտարկում է որպես [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի առավելագույն ճնշման չստացված քաղաքականության շարունակություն ։ ..«դատապարտում է նրանց և անօրինական է համարում այդ գործողությունը»,-նրա խոսքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը: