Razm.info մասնագիտացված կայքն անդրադարձել է Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռի վթարին, որի մասին տեղեկացրել էինք ավելի վաղ։
Կայքը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 3 կապիտան, 5 մայոր, 2 ավագ լեյտենանտ, 1 լեյտենանտ, 1-ի կոչումն այս պահին հայտնի չէ։
«Վթարը եղել է Խըզըի շրջանի ՊՍԾ զորավարժանում։ ՊՍԾ-ն պաշտոնապես հաստատել է միայն վթարվելու մասին լուրը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ կան վիրավորներ և մահացածներ։ Այս պահին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մահացածների թիվը 14-ն է։ Զոհերի մեջ կան օդաչուներ:
Ոչ պաշտոնական աղբյուրներում շրջանառվում են հետևյալ անուններն ու լուսանկարները.
Գնդապետ Ֆյուզուլի Ջավադով
Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
Մայոր Էմիլ Ալիև
Մայոր Էլմիր Հասանով
Մայոր Էմիլ Մայիլով
Մայոր Էլբրուս Ահմադով
Մայոր Մուրադ Մամմադով
Կապիտան Ջավիդ Բայրամլի
Կապիտան Խայամ Ալիև
Կապիտան Ջեյհուն Ահմադխանով
Ավագ լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նաղիև
Լեյտենանտ Դարյա Մաջլունով
Իշչի Նաբիև»,-նշված է Razm.info-ի հրապարակման մեջ։