Այսօր Ադրբեջանում սկսվում է հերթական ֆարսը՝ դատավարություն Հայաստանի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնց այդ երկրի իշխանությունները մեղադրում են «ահաբեկչության մեջ»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը վերաբերում է Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին։
Դատավարությունը կանցկացվի Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում` դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ: Առաջին նիստում ակնկալվում է պարզաբանել մեղադրյալների անձնական տվյալները և նշանակել հաջորդ նիստի օրը։
Հայաստանի երկու քաղաքացիներն էլ մեղադրվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ):