Ավելի քան 5 հազար ցուցարարներ Ստամբուլի փողոցներ են դուրս բերել թուրքական խոշորագույն արհմիությունները՝ երկրում հիպերինֆլյացիայի 7 թուրքական լիրայի փլուզման ֆոնին:
Ցուցարարների գլխավոր պահանջը երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացնելն էր, դեկտեմբերի 14-ին հաղորդում է Euronews-ը:
Նոյեմբերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում գնաճը կազմել է ավելի քան 21 տոկոս, իսկ 2021 թվականի հունվարից թուրքական լիրան կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի 43 տոկոսը։