Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Ուզբեկստանի երկու ներկայացուցիչների, որոնք նախորդ երկու Օլիմպիական խաղերի չեմպիոններն են և Հայաստանից Սիմոն Մարտիրոսյանի միջև:
Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ, հաջորդիվ չկարողացավ ճիշտ ֆիքսել193 կգ, հետո էլ 196 կգ: Այս ձևում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 228 կգ, հետո չբարձրացրեց 237 կգ: Երկամարտի 416 կգ արդյունքով հայ ծանրորդը բրոնզե մեդալակիր է: Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը` երկամարտի 433 կգ արդյունքով: