Այս տարի մեր երկիր են ժամանել բազմաթիվ սփյուռքահայ բժիշկներ։
ԱՄՆ Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը, Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ, սփյուռքի տարբեր համայնքներում բնակվող բժիշկների հետ այցելել է Հայաստան՝ օգնության ձեռք մեկնելով հայ ժողովրդին:
ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից, Շվեդիայից մասնագետները բժշկական օգնություն են ցուցաբերել Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերի քաղաքացիներին:
Բժիշկների թվում էին ինչպես սփյուռքահայերը, այնպես էլ նրանց արտասահմանցի գործընկերները, ովքեր առաջին անգամ են ժամանել Հայաստան։
Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչները հերթական անգամ բժշկական օգնություն են բերել Հայաստանի հաստատություններին՝ լուծելով տարբեր խնդիրներ՝ վերանորոգման հետ կապված հարցերից մինչև նոր սարքերի գնում, որոնք կբարձրացնեն երկրում բժշկական ծառայությունների մատուցման որակը:
Բժիշկները եղել են նաև Զինվորի տանը, բուժել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողներին։
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրել է ծրագրի համակարգող, ատամնաբույժ Վաչե Վասիլյանը, ծրագիրը շարունակական է լինելու։
Արտասահմանցի բժիշկները խոստանում են ամեն տարի այցելել մեր երկիր՝ հայ մասնագետների հետ փորձի փոխանակման և քաղաքացիների առողջական խնդիրների լուծման նպատակով։
Սփյուռքահայ բժիշկները Armenia Today-ին պատմել են իրենց կատարած աշխատանքի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։