Խորհրդարանում «Հայաստան» խմբակցությունն 2021-ի ընթացքում փորձում էր իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նպատակադրվել էին կյանքի կոչել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ամփոփելով 2021 թվականը։
«Մի բան հստակ արձանագրեմ, որ մթնոլորտն ահավոր էր, անհանդուրժողականություն էր տիրում։ Անվտանգային հարցերն անուշադրության են մատնված։ Միայն սեփական իշխանությունը քարշ տալու մոլոցուքն էր ակնառու իշխանությունների մոտ։ «Հայաստան» խմբակցությունն օգտագործեց բոլոր այն գործիքակազմը, որն օրենքով ուներ․ տարբեր առիթներով Սահմանադրական դատարան ենք դիմել»,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ առողջապահության նախարարի հրամանի հարցով ՍԴ դիմելով՝ փորձ են արել քողազերծել իշխանությունների ամբարտավանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։